Դաշտային արտույտ. ՀՀ Կենդանական աշխարհը

Դաշտային արտույտ (լատ.՝ Alauda arvensis), արտույտների ընտանիքի երգեցիկ թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 30-36 սմ, կենդանի զանգվածը՝ 35-40 գ։ Մարմինն ամբողջովին դարչնագույն է, վերին մասը՝ նարնջադարչնագույն՝ մուգ խայտերով, փետուրները՝ բաց երիզված։ Ունի կարճ փուփուլ։ Պոչի եզրային և հետեգրային փետուրները սպիտակ են։ Տարածված է տափաստաններում, ալպյան մարգագետիններում, կիսաանապատներում։ Կուրծքը ծածկված է մանր, երկայնակի բծերով, գլխի վրա կա թույլ զարգացած փուփուլ, պոչի եզրային փետուրները սպիտակ են։ Քաշը՝ 35-45 գ, թևի երկարությունը՝ 96-124 մմ։

Կենսակերպը

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ ամսին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Արարատյան հարթավայրի և հանրապետության նախալեռների հալոցքից բացված տարածություններում։ Խուսափում է անտառներից, այգիներից և բնակավայրերից։ Բնադրման համար նախապատվությունը տալիս է ծովի մակարդակից 1000 մետրից ոչ ցածր լեռնային տափաստաններին, հատկապես գերադասում է հացահատիկային ցանքատարածությունները։ Երգը կլկլոցի է նման։

Սննդառություն

Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։ Առաջին բնադրազույգերը ձևավորվում են մարտի վերջից ապրիլ–մայիսի ընթացքում։ Արուն արագ և համառ թռիչքով հետապնդում է էգին կամ մեղմ ու դանդաղ թռիչքով ցուցադրելով փետրածածկի ողջ գեղեցկությունը, անընդհատ երգելով, իջնում է որևէ կոշտուկի կամ թմբի վրա, ապա նույնը կրկնելով՝ նորից օդ բարձրանում։

Բազմացում և զարգացում
Բույնը փոսիկ է՝ գետնին, ցամքարը՝ խոտաբույսերից։ Ձվադրում է ապրիլ-մայիսին (երբեմն՝ հունիսին)։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակավուն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 14 օր։ 10 օրական ձագերը բնից դուրս են գալիս, 1 շաբաթ անց տիրապետում են կայուն թռիչքին։

Արեալը
Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում, այդ թվում հյուսիսային Իրանում, Կորեայում, Ճապոնիայում, Ռուսաստանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում