Գիշանգղ. ՀՀ Կենդանական աշխարհը

Գիշանգղը (լատ.՝ Neophron percnopterus) ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն է։

Նկարագրությունը
Փետրավորումը սպիտակ գույնի է։ Թռչելիս երևում են թևերի եզրերի երկար սև փետուրները։ Կոկորդի մոտ փետուրներն ունեն դեղնավուն երանգ։
Գլուխը վառ դեղին է, երբեմն՝ նարնջագույն։ Նույն գույնի են կտուցի հիմքը և թաթերը։ Կտուցի ծայրը սև է։ Աչքերի եղջերաթաղանթը կարմրադարչնագույն է։ Չափահաս անգղի երկարությունը հասնում է 60-ից 70 սմ, քաշը՝ 1.5-ից 2.2 կգ։ Թևերի բացվածքը 165 սմ է։

Բազմացումը
Բնադրվում են ժայռերի վրա, որտեղ որպես բույն են ծառայում ճեղքերն ու անցքերը, ինչպես նաև փոքր անձավները։
Գիշանգղն ածում է դարչնագույն պուտերով երկու ձու և երկու ծնողները թուխս են նստում 42 օր։ Ծնվելուց 80 օր հետո ձագերն սկսում են թռչել։

Տարածվածությունը
Հանդիպում են Եվրասիա մայրցամաքի բարեխառն գոտիներում, հիմնականում միջերկրածովյան տարածաշրջանում և Հնդկաստանում։ Տարածված են Աֆրիկայով մեկ։
Ընդհանուր առմամբ, հազվադեպ տեսակ է և համարվում է, որ ոչնչացման վտանգի տակ է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում