Թութակներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Թութակներ (լատ.՝ Psittaciformes), թռչունների կարգ։

Արտաքին կառուցվածք
Ունեն կարճ պարանոց, խոշոր գլուխ, հզոր կտուց։ Վերնակտուցը շարժական ձևով միացած է ճակատոսկրի հետ։ Լեզուն կարճ է, մկանոտ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կարմիր, կապույտ գույներով, հազվադեպ սև են կամ մոխրագույն։ Գունային երկձևությունը թույլ է արտահայտված։ Ոտքերն ունեն 4-ական մատներ, ամուր եղունգներ։ Առաջին և չորրորդ մատները ետ են ծալված։ Տարածված են արեադարձերում և մերձարևադարձերում։ Բնորոշ են հիմնականում ծառապատ տարածքներին, սակայն կան նաև բաց տարածություններում ապրողներ։

Բազմացում և զարգացում
Բազմացման շրջանից դուրս լինում են երամներով։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում, տերմիտների բներում, երբեմն՝ գետնին։ Դնում են 1-12 (հաճախ 2-5) սպիտակ ձու։ Թխսում է էգը, կամ արուն (18-30 օր)։ Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր։ Երկու ծնողներն էլ մասնակցում են սերնդի խնամքին։

Սննդառություն
Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով։ Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը և սերմերի տարածմանը։ Որոշ թութակները վնաս են հասցնում այգիներին ու ցանքերին։ Առանձին տեսակներ պահվում են վանդակներում և ընդունակ են որոշ բառեր արտաբերել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում