Աղավնիներ. ՀՀ Կենդանական աշխարհը
Աղավնիներ կամ իսկական աղավնիներ(լատ.՝ Columbidae), թռչունների ցեղ։ Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ։Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ: ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում:
Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող:
Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում:
Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույպես հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ: Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար: Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար:
Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ:
Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թվականին տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թվականիին, 1994-1995 թթվականներին գրանցվել է որպես բնադրող։
Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում։
Ընդհանուր բնութագիր
Թևերին երկարությունը՝ 20-27, քաշը՝ 200-650 գ։ Տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում։ առավել տարածված տեսակներից է թխակապույտ աղավնին։
