Կորալյան պոլիպներ. Կենդանիներ

Կորալյան պոլիպներ (Anhozoa), աղեխորշավորների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Գաղութային, հազվադեպ՝ միայնակ ծովային օրգանիզմներ են։ Պոլիպները հիմնականում գլանաձև են, հիմքը աճում է գաղութի հետ կամ ունենում է ներբան, որով խրվում է գրունտի մեջ։ Մարմնի հակառակ ծայրում գտնվում է շոշափուկներով շրջապատված բերանային անցքը։ Նյարդային համակարգը կազմված է էկտոդերմում ցրված նյարդային բջիջներից։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Հայտնի է մոտ 6 հազար տեսակ, տարածված համարյա բոլոր աղի ծովերում, Ռուսաստանի հյուսիսային և հեռավոր արևելյան ծովերում՝ 150-ը։ Առանձին տեսակներ օգտագործվում են շինանյութերի արտադրության համար, կարմիր կորալները՝ ակնագործության մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում