Քաղցրահամ ջրերի 10 ամենամեծ ձկները (ֆոտոշարք)
Ստորև տրված է քաղցրահամ ջրերի ամենամեծ ձկների տասնյակը:
1. Բելուգա
Բելուգան ամենամեծն է քաղցրահամ ջրերում բնակվող ձկների ցանկում: Թեպետև անունները միանման են, բելուգան ոչ մի առնչություն չունի բելուգա կետի հետ: Բելուգա ձկները պատկանում են զութխի ձկնատեսակին: Նրանք կարող են հասնել հսկայական չափսերի մասամբ այն պատճառով, որ նրանց կյանքի տևողությունը կազմում է 118 տարի, իսկ նրանց աճը չի դադարում ողջ կյանքի ընթացքում: Ամենամեծ բելուգայի երկարությունը հասել է 7 մետրի, իսկ քաշը` 1569 կգ-ի: Ամենացավալին այն է, որ այս հսկայական բելուգաները գնալով ավելի հազվագյուտ են դառնում: Սա պայմանավորված է չվերահսկվող ձկնորսությամբ: Բելուգայի ձկնկիթն ամբողջ աշխարհում համարվում է դելիկատես: Այն շատ թանկ է:
2. Քաղցրահամ ջրերում բնակվող հսկայական սկատ
Սա սկատի մի այնպիսի տեսակ է, որից կարող եք վախեել, երբ որոշ իմանաք փաստեր նրա մասին: Այն 498-ից մինչև 589 կգ քաշ կարող է ունենալ: Ցավոք, այս ձկնատեսակը ևս բնաջնջման եզրին է հայտնվել ահագնացող չափերի հասնող ձկնորսության պատճառով: Օրինակ` Թայլանդում դրանք պաշտոնապես համարվում են բնաջնջման եզրին հայտնված ձկնատեսակ: Այս ձուկն այնքան ուժ ունի, որ կարող է մի ամբողջ նավ ընկղմել ջրի հատակը: Նրանք փորձում են թաքնվել ձկնորսներից` ընկղմվելով տիղմի մեջ:
3. Ալիգատոր Գար
Ալիգատոր Գարը ունի տափակ գլուխ և առաջին հայացքից կարող է ալիգատորի տպավորություն թողնել: Այս ձուկը ևս աչքի է ընկնում խոշոր չափերով: Այն 3 մետր երկարություն և 136 կգ քաշ ունի: Նրանք ագրեսիվ տեսք ունեն, սակայն իրականում չեն հարձակվում մարդկանց վրա:
4. Սպիտակ թառափ
Սպիտակ թառափը կարևոր դեր է խաղում Բրիտանական Կոլումբիայի հասարակական ժառանգության և մշակույթի ասպարեզում: Այն Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ ձուկն է, որ բնակվում է քազցրահամ ջրերում: Սպիտակ թառափը բավականին երկար է ապրում (մինչև հարյուր տարի): Սա նշանակում է, որ նրանք կային, նախքան Բրիտանական Կոլումբիան Կանադայի մաս կկազմեր: Նրանք ձկնկիթ չեն տալիս մինչև տասնչորս տարեկան դառնալը:
5. Ցուլ շնաձուկ
Այս ձկնատեսակը սովորաբար հանդիպում է ափամերձ հատվածներում: Էգ տեսակը չափերով գերազանցում է արու տեսակին: Այս տեսակին պատկանող մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ ձուկը կշռել է 312 կգ: Սրանք գերագրեսիվ ձկներ են, այնպես որ նրանցից զգուշանալ է պետք:
6. Թիաձուկ
Մի ժամանակ համարում էին, որ թիաձուկ տեսակի ձկները կարող էին ջրի հատակի բուսականությունը պոկել իրենց բերնով: Մի ժամանակ դրանք շատ էին հանդիպում ԱՄՆ-ի գետերում: Ցավոք, հիմա դրանց թիվը զգալիորեն նվազել է: Պատճառներից մեկը բազմաթիվ ամբարտակներն են, որ կառուցվում են գետերի վրա: Այս ամբարտակները խոչընդոտում են նրանց միգրացիայի ուղիները, ինչը թույլ չի տալիս ձկնկիթ դնել և առողջ մեծանալ:
7. Կատվաձուկ
Կատվաձկները հիմնականում իրենց կենսագործունեությունը ծավալում են գետերի հատակում: Այս ձկնատեսակը կարող է կշռել ավելի քան 226 կգ: Այս տեսակի ձկները մեծավմասամբ հանդիպում են քաղցրահամ հոսող ջրերի ծանծաղուտներում:
8. Նայլ Փերչ
Նայլ Փերչ ձկնատեսակը հանդիպում է Կոնգոյ, Սենեգալ և այլ գետերում: Այն արծաթագույն է, սակայն ունի նաև յուրօրինակ կապտավուն երանգ: Այս ձկնատեսակը համարվում է քաղցրահամ ջրերում բնակվող ամենամեծ ձկներից մեկը և կարող է ունենալ 181 կգ քաշ և 1 մետր երկարություն:
9. Սազան
Սազանը հանդիպում է աշխարհի բազում քաղցրահամ ջրերում: Սազանը կարող է ահռելի չափերի հասնել: Այս անվան տակ են ներկայացվում քաղցրահամ ջրերի մի շարք ձկնատեսակներ: Սազանի որոշ տեսակներ (օրինակ` հնդկական սազանը) կարող են ունենալ մինչև 182 սմ երկարություն:
10. Սիբիրյան սաղմոն
Սիբիրյան սաղմոնը կարող է լինել տարբեր գույների, աշխարհագրական տարբեր վայրերում: Սակայն որպես կանոն նրա գլխի մասը մուգ կանաչ է, իսկ պոչի հատվածում ավելանում են նաև կարմիր ու շագանակագույն թեփուկներ: Նրանց լողաթևերի մի մասը մուգ կարմիր է, իսկ որովայնային հատվածը սովորաբար սպիտակ է, բայց կարող է երբեմն մուգ մոխրագույն լինել: Սիբիրյան սաղմոնը ողջ աշխարհի ամենամեծ սաղմոնն է: Այս ձկները միջին հաշվով կշռում են 14 -27 կգ: Մինչ այժմ ամենամեծ սիբիրյան սաղմոնը հայտնաբերվել է Ռուսաստանում: