Հետաքրքիր փաստեր ձմերուկի մասին (ֆոտո)

Ձմերուկն աշխարհում ամենաշատ ջուր պարունակող բույսն է, այս 92 տոկոսով բաղկացած է ջրից։

Ձմերուկն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ Կալահարի անապատում։

Առաջին քառակուսի ձմերուկն աճեցվել է Ճապոնիայում։ Ճապոնացի ֆերմերներն այն տեղադրել են քառակուսի ապակե տարաների մեջ՝ այդպիսով ձմերուկին քառակուսի տեսք հաղորդելով։

Աշխարհում գոյություն ունեն ձմերուկի 500-ից ավելի տեսակներ, որոնց գույները բազմազան են։ Գոյություն ունեն սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն եւ այլ երանգներով ձմերուկներ։

Աշխարհի ամենամեծ ձմերուկը կշռել է 121,93 կգ։ Այն 2005 թվականին աճեցվել է ԱՄՆ Արկանզաս նահանգում։

Ըստ ձմերուկի արտադրության քանակի՝ աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Չինաստանը՝ տարեկան 70 մլն տոննա, երկրորդ տեղում է Թուրքիան՝ տարեկան 4,4 մլն տոննա, իսկ երրորդ տեղում Իրանն է՝ տարեկան 3,8 մլն տոննա։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում