Հետաքրքիր փաստեր մեղուների եւ մեղվաբուծության մասին (ֆոտո)

 Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռեւս քարե դարում: Իսպանիայում գտնվող Կուեւաս դե լա Արանիայի քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռի վրա արված նկար, որտեղ պատկերված է մարդ, ով բարձրանում է ծառի վրա, որպեսզի մեղր հանի վայրի մեղուների փեթակից: Այդ նկարը արված է մոտ 8 հզր. տարի առաջ:

 Երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում` անհայտ է: Սակայն հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակից: Այդ զբաղմունքը այնքան էր հարգի, որ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր ՙմեղուների տիրակալ:

 Մեղուներն ունեն հոտառության ուժեղ զգացողություն: Նրանք ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Որպեսզի մեկ կիլոգրամ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու` ՙայցելելով՚ ավելի քան 10 հզր. ծաղիկների: Այդ դեպքում նա թռչում է մոտ 300 հզր. կիլոմետր տարածություն:

 Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով (ՙմեղուների պարերով՚) եւ բուրող նյութերով` ֆերոմոնով, որն արտադրում է նրանց օրգանիզմը:

 Մեղուն կարող է տանել մոտ 50 միլիգրամ նեկտար: Ճիշտ է, հավաքած նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու: Եթե տարածությունը, որը նրան պետք է թռչել, շատ մեծ է, մեղուն օգտագործում է իր հավաքած նեկտարի 60-70%-ը:

 Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, ապա դա նրանց չի հանգստացնում, ինչպես ընդունված է համարել: Ավելի շուտ հակառակը` դա նրանց վախեցնում է: Մեղուները սովորել են էվոլյուցիոն հազարամյակների ընթացքում, որ ծուխը անտառային հրդեհների նշան է, այդ պատճառով էլ նրանք էվակուացնում են իրենց թրթուրներին եւ հավաքած մեղրը: Քանի որ մեղրը գտնվում է մեղվի որովայնի մոտ, այն չի ծալվում եւ, բնականաբար, միջատը չի կարող խայթել, ինչից եւ օգտվում են մեղվապահները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում