Հավերժ ապրող կենդանիներ և բույսեր (ֆոտո)

Երկիր մոլորակում կան օրգանիզմներ, որոնք սեփական մահով չեն մահանում:Ըստ էության այդ օրգանիզմները անմահ են և կարող են մահանալ միայն արտաքին ազդեցությունից։

1. Բրիստլեկոն սոճի

Այս ծառերը դեռևս աճում էին այն ժամանակ, երբ ժամանակակից Թուրքիայի տեղում գտնվում էր Տրոյան։ Այս ծառերը համարվում են ոչ միայն աշխարհի ամենահին ծառերից մեկը, այլ նաև դրանց մոտ բացակայում են որևէ մուտացիոն ծերացման նշաններ, ինչի շնորհիվ նույնիսկ ամենահին ծառերը բավական երիտասարդ տեսք ունեն։

2. Կակղամորթ մին

2006թ., Իսլանդիայի ափերի մոտ հայտնաբերվեց ափ նետված կակղամորթ, որի ծննդյան թիվը մոտավորապես 1449թ.։ Կակղամորթի տարիքը որոշվել է ոչ միայն թաղանթի վրա գտնվող տարեկան օղակների թվով, այլ նաև ռադիոածխածնային անալիզով։

3. Կորալներ

Խաղաղ օվկիանոսի ջրերում, հանդիպում են այնպիսի կորալներ, որոնց տարիքը հաշվարկվում է 4000 տարի։

4. Հիդրա

 Անմահ հիդրայի մասին ապացուցել հաջողվեց միայն 20-րդ դարում Դանիել Մարտինեսին, ով գիտական փորձարկման ճանապարհով ցուցադրեց, որ հիդրաների որոշ տեսակներ, ի շնորհիվ իրենց ռեգեներացիոն հատկությունների անմահ են։

5. Մեդուզա

Turritopsis nutricula տեսակի մեդուզան ունակ է ղեկավարել սեփական գեները, որը թույլ է տալիս նրան, վտանգի պահին փոխել զարգացման փուլը և վերադառնալ սկզբնական վիճակին, որից էլ նորից սկսում է զարգանալ։ Այս արարածները կարող են մահանալ միայն գիշատչի հետ հանդիպումից։

6. Ամերիկյան օմար

Օմարների այս տեսակը ունի ինքնավերականգնվող ԴՆԹ։ Իրենց երիտասարդության համար, այս օմարները պարտական են իրենց օրգանիզմում գտնվող յուրահատուկ տելոմերազ ֆերմենտին։ Մարդկանց կողմից հայտնաբերված ամենածեր օմարի տարիքը հաշվարկվում է՝ 140 տարի, ընդ որում կենդանու մոտ չի հայտնաբերվել ծերացման ոչ մի նախանշան։ Օմարների այս տեսակը կարող է մահանալ միայն արտաքին ազդեցությունից։

7. HeLa բջիջ

Այս տեսակի բջիջները ունակ են կիսվել անսահման անգամ և դա ի շնորհիվ ԴՆԹ քրոմոսոմների ծայրին գտնվող տելոմերազա ֆերմենտի։ Այսօր այս տեսակի բջիջները օգտագործվում են քաղցկեղի, ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների ուսումնասիրություններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում