Աշխարհի ամենամեծ ծառը (ֆոտո)

Աշխարհի ամենամեծ ծառը` Գեներալ Շերմանի ծառն է (General Sherman), որը գտնվում է ԱՄՆ-ի Սեկվոյա ազգային պարկում, Սիերա Նեվադա սարերում (Sierra Nevada, California):
Հսկայական ծառի բարձրությունը կազմում է 83 մետր, բնի պտույտի երկարությունը կազմում է 24 մետր, իսկ պսակի պտույտի երկարությունը 33 մետր:

Ամեն տարի այնտեղ են գնում հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի տեսնեն այդ ծառը: Այս բույսը իր անունն է կրում ի պատիվ քաղաքացիական պատերազմի հերոս գեներալ Ուիլյամ Շերմանի (William Sherman):

Երկար ժամանակ համարվում էր, որ ծառը երեք հազար տարեկան է, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին նրա ճշգրիտ տարիքը` ուղիղ երկու հազար տարի է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում