Աշխարհի ամենաարագավազ ցամաքային կենդանին (ֆոտո)
Ամենաարագավազ ցամաքային կենդանին վագրակատուն է. այն կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն:
Վագրակատուն կամ հեպարդը խոշոր կատվազգի է, որ ներկայումս տարածված է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Վագրակատուն ամենաարագ կենդանին է. նրա արագությունը տատանվում է 112-120 կմ/ժ միջև և ունակ է երեք վարկյանի ընթացքում մեծացնել արագությունը 0-100 կմ/ժ:
Վագրակատվի ենթատեսակներն են.
Ասիական վագրակատու (Acinonyx jubatus venaticus). Ասիա (նախկինում` Աֆղանստան, Հայկական լեռնաշխարհ, Հնդկաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Օման, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Ռուսաստան, ներկայումս միայն Իրան)
Հյուսիսարևմտյան Աֆրիկյան վագրակատու (Acinonyx jubatus hecki). Հյուսիսարևմտյան Աֆրիկա և արևմտյան Աֆրիկա
Acinonyx jubatus raineyii. արևելյան Աֆրիկա
Acinonyx jubatus jubatus. հարավային Աֆրիկա
Acinonyx jubatus soemmeringii. կենտրոնական Աֆրիկա
Acinonyx jubatus velox
Տարածվածությունը և բնակության վայրը
Վագրակատուները հանդիպում են Աֆրիկայում և Ասիայում: Ասիայում հանդիպում են միայն Խորասանում (Իրան): Այնտեղ փորձեր են կատարվում փրկել Ասիայի վագրակատուների վերջին պոպուլյացիան: Վագրակատուները սովորաբար ապրում են բաց տարածություններում: Վագրակատուներին երբեմն վարժեցրել են այծքաղներ որսալու համար: