Աշխարհի ծաղիկների ամենամեծ զբոսայգին (ֆոտո)
Աշխահում ծաղիկների ամենամեծ զբոսայգին, որ 70 հազար ք.մ. տարածք է զբաղեցնում, գտնվում է Դուբայում։
Այգում հավաքված են ավելի քան 45 մլն տարբեր տեսակի ծաղիկներ, որոնցից շատերն առաջին անգամ են բերվել Պարսկական ծոց: Զբոսայգին անվանել են «ծաղիկների օազիս», քանի որ այնտեղ ներկայացված է բուսական աշխարհի գունային ողջ ներկապնակը։ Զբոսայգու արժանիքներից մեկը ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ Բեն Սուլթան Ալ Նախայանի՝ յոթ էմիրությունները խորհրդանշող յոթ հսկայական սրտերով շրջապատված դիմանկարն է:
Զբոսայգին համաշխարհային ճանաչում կարող է վաստակել իր 10 մետրանոց բուրգի, որի հիմքի մակերեսը 144 ք.մ. է և ծաղիկներից պատրաստված 800 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ պատի շնորհիվ: