Աշխարհի ամենափոքր գորտը(ֆոտո)

Պապուա Նոր Գվինեայի մերձարևադարձային անտառների ուսումնասիրությամբ զբաղվող արշավախմբի ամերիկյան գիտնականները հայտնաբերել են գիտությանը մինչ այժմ հայտնի գորտերից ամենափոքրերին:
PLoS ONE գիտական ամսագրի հոդվածում հաղորդվում է, որ իրենց հայտնաբերած այդ 2 գորտերը Paedophryne amauensis և Paedophryne տեսակի են: Նրանց երկարությունը 7,7 և 8 մմ է: Դրանք ոչ միայն աշխարհի ամենափոքր գորտերն են, այլեւ ամենափոքր ողնաշարավորները: Մինչ այժմ ամենափոքր ողնաշարավոր կենդանին էր համարվում թափանցիկ ինդոնեզիական Paedocypris progenetica ձկնիկը, որի չափերը չեն անցնում 7,9 մմ-ից:

Ինչպես հայտնում են կենսաբանները, երկնագույն-սպիտակ պուտերով այդ մուգ շագանակագույն գորտերն առավելապես բնակվում են մերձարևադարձային անտառների թափված տերևների կույտերում: Միկրոսկոպիկ գորտերին հաջողվել է գտնել նրանց արձակած հազիվ լսելի ձայների շնորհիվ:

Հետազոտողները կարծում են, որ այդ արարածները կենսաբանական շեղումներ չեն, այլ ավելի վաղ չարձանագրված էկոլոգիական տեսակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում