Աշխարհի ամենաջրառատ գետը(ֆոտո)

Աշխարհի ամենաջրառատ գետը Ամազոնն է (6370կմ): Ամազոն (պորտուգալերեն և իսպաներեն Rio Amazonas) գետը գտնվում է Հարավային Ամերիկայում:
Ամազոնը առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Գետի Երկարությունը Մարանյոնիի ակունքից` 6437 կմ է, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից` 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։

Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Միջին ծախսը (հոսքը)` 200 000 մ³/վրկ է, առավելագույնը` 300 000 մ³/վրկ, միջին տարեկան ծախսը` 7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 մլրդ տոննան։

Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը` 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակներն են աջից` Ժուրուա, Պուրուս, Մադեյրա, Տապաժոս, Շինգու, իսկ ձախից` Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր նավահանգիստներն են` Բելեն, Սանտարեն, Օբիդուս, Մանաուս (Բրազիլիա), Իկիտոս (Պերու)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում