Ողջաբերդ (բնապատմական համալիր). ՀՀ Բնության հուշարձան
Ողջաբերդ, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը բնապատմական համալիր է։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզում, Ողջաբերդ գյուղի հյուսիս-արևելյան մասում։
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն: