Արփա գետ. ՀՀ Բնության հուշարձան
Արփա (Արևելյան Արփա), Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Ունի 126 կմ երկարություն, 36 կմ չափով հոսում է Շարուր գավառի տարածքով և թափվում Արաքս գետը։ Արաքսի այս ձախափնյա վտակի ջրով էլ հիմնականում ոռոգվում են Շարուրի դաշտի գյուղատնտեսական տարածքները։ 1979-83 թթ. այս գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։ Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ախուրա ոչ մեծ գետակները։
Գետի երկարությունը 128 կմ է։ Ջրի ծախսը 21,2խմ/վ։
Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։