«Կրիա» քարե բնական քանդակ. ՀՀ Բնության հուշարձան
Կրիա, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը քարե բնական քանդակ է։ Բնության հուշարձանը գտնվում է Շիրակի մարզի, Երևան-Գյումրի խճուղու ձախ կողմում, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն: