Չեն տրամադրում «Դինո Գոլդ» Մայնինգ»-ի վերաբերյալ կազմված արձանագրությունների կրկնօրինակները` պատճառաբանելով նյութերի մեծ ծավալը

Դեռևս ս.թ. ապրիլի 5-ին պաշտոնական հարցում էինք ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որի մեջ, ի թիվս այլ փաստաթղթերի, խնդրել էինք տրամադրել նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ողջ գործունեության ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից այդ ընկերության վերաբերյալ կազմված արձանագրությունների կրկնօրինակները, եթե դրանք առկա են: Ապրիլի 17-ին ստացել ենք նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից ստորագրված պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 «ԻպատասխանՀՀբնապահպանությաննախարարինուղղվածՁեր 05.04.2013թհարցման՝կապված «ԴինոԳոլդՄայնինգՔամփնի» ՓԲԸ-իկողմիցփորձաքննությաններկայացվածնախատեսվողգործունեություններիփորձաքննականեզրակացություններինառնչվողնյութերիհետ, հայտնումեմ, որելնելովնյութերիմեծծավալիցևէլեկտրոնայինտարբերակներիբացակայությունից, դրանցկարելիէծանոթանալ «Բնապահպանականփորձաքննություն» ՊՈԱԿ-ում /ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18/:

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում հաշվարկվել են շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերը, որոնք ընկերությունը փոխանցել է ՀՀ պետական բյուջե»:

 Քանի որ այդ ստուգումների արձանագրությունների կրկնօրինակները մեզ չեն տրամադրվել, իսկ պատասխանում նշված չէ, թե ինչպես է կարելի ծանոթանալ դրանց հետ, ստիպված ենք բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին հիշեցնել, որ հարցմանը պետք է պատասխանել ամբողջովին ու լիարժեք, և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների` կրկին խնդրում ենք տրամադրել մեզ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ողջ գործունեության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված  ստուգումների արձանագրությունների կրկնօրինակները:

 

 Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)                                   18.04.2013 թ.

 Ֆեյսբուքյան խումբ`    https://www.facebook.com/groups/armecofront/

Էլ. փոստ`                      [email protected]

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում