Հաշվարկվել է շուրջ 93 մլն․ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 92.887.728 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 20 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 92.838.228 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում․ արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել․ արձանագրվել է 6 դեպք:

Պետական փորձաքննություններ․ նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 28 գործ (ընդհանուր՝ 3.359.500 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.621.700 ՀՀ դրամ:

Ստուգումների և դիտարկումների վերաբերյալ․ հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 6 հանձնարարագիր, որից՝ 3-ը՝ արտադրություն, 1-ը՝ ընդերքօգտագործում, 1-ը՝ ջրամատակարարում, 1-ը՝ շինարարություն,

Նախկինում իրականացված թվով 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.350.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 17.744 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում