Հայաստանը նպաստում է օզոնային շերտի պահպանությանը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են:

Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Այս նպատակով ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ իրականացման, ինչպես նաև լիազոր պետական մարմնի գործառույթների իրականացման համար Կառավարության կողմից հաստատվում է կարգ՝ ըստ որի իրականացվելու է տնտեսավարողների կողմից ներկայացված հաշվետվությունների հաշվառում:

Միաժամանակ, նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանում 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման կարգը հաստատելու մասին» N1565-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, համաձայն որի լիազոր մարմինը հաշվառում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին տարեկան հաշվետվությունը:

Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից։ Ուստի անհրաժեշտ է ապահովել ոլորտի նոր իրավակարգավորումներ՝ ոլորտային նշանակության կառուցակարգերն արդյունավետորեն գործարկելու համար:

Կարգավորումը հնարավորություն կընձեռի էլ ավելի արդյունավետորեն իրականացնել միջազգային պարտավորությունները և ապահովել հասարակական հարաբերությունների արդյունավետ իրավակարգավորումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում