Հավաքվել է 16351 կգ աղբ (ֆոտո)

Օրերս՝ հոկտեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվել Գավառագետի ափամերձ տարածքներում՝ Լանջաղբյուր, Ծաղկաշեն և Գեղարքունիք համայնքներում։

Վերոնշյալ համայնքներից մաքրման աշխատանքներին ընդգրկվել են 31 բնակիչ։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 16351 կգ աղբ, որից 120 կգ-ը վերամշակվող պլաստիկ է, իսկ 46 կգ-ը՝ վերամշակվող ապակի։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Մաքրման աշխատանքներին աջակցող տեղական գործընկերներն են «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում