Երիտասարդն ապօրինի հատել էր երկու ծառ (տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13.30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։

Փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում