Էլեկտրական սարքով մի քանի տասնյակ ձուկ էր որսացել և բռնվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Իրավապահները տեղեկություն ունեին, որ մեքենայում ապօրինի որսած ձուկ կա: Վանաձորցի 67-ամյա վարորդը չժխտեց այդ փաստը, նաև հայտնեց, որ ժամը 13-ի սահմաններում Անտառաշեն գյուղի տարածքում էլեկտրական ինքնաշեն սարքով գետից բռնել է կարմրախայտ, ձուկն էլ, սարքն էլ մեքենայի բեռնախցում են:

Տղամարդը հրավիրվեց ոստիկանության Գուգարքի բաժին, մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունում տղամարդը ներկայացրեց ինքնաշեն սարքը, մարտկոցներ ու ցանցեր, նաև բռնած 44 ձուկը: Նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում