Կառավարությունը նախատեսում է հանգուցալուծել Ամուլսարի խնդիրը
«Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում»,- նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։
Ծրագրով մասնավորապես ասվում է․ «Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է.
• հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում՝ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, ոլորտի նորմատիվաիրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքը միջազգային լավագույն փորձին մոտեցնելու նպատակով
• հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող ոլորտը կարգավորող օրենքների, ինչպես նաև դրանցից բխող իրավական այլ ակտերի մշակում
• ռեսուրսների ռացիոնալ և համաչափ արդյունահանման ապահովում, այդ թվում՝ բացառելով բնական պաշարների գերշահագործումը. ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի ջրակետերի (հորատանցք, աղբյուր) գույքագրում և բազային տվյալների թարմացում
• օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվողականության պահանջների վերանայում՝ արդյունահանվող և մարվող պաշարների տարեկան ամբողջական տեղեկատվություն ստանալու և մոնիթորինգի նպատակով
• ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և վերջիններիս ներկայացվող պահանջների վերանայում
• համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջի հստակեցում
• համագործակցության ուղղությունների զարգացման ապահովում հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ
• ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված հողային հարաբերությունների կարգավորում
• ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում, Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում
• ռեգիոնալ երկրաբանական բնույթի ուսումնասիրությունների նպատակով համաձայնության տրամադրման պայմանների և պահանջների իրավական կարգավորում
• ընդերքի մասին տեղեկության թվային կադաստրի ստեղծում
• հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում, մասնավորապես նախատեսվում է ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում
• հանքահումքային վերջնական արտադրանք ստանալու ուղղությամբ գործուն միջոցառումների ձեռնարկում` ապահովելու հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական արժեշղթայի փակում երկրի ներսում` այդպիսով ապահովելով առավել մեծ և կայուն եկամտաբերություն ոլորտից
• պոչամբարների տեխնիկական անվտանգության ապահովում, որը ենթադրում է պոչամբարների կառուցման արդի, գիտահենք և լավագույն փորձին համահունչ չափանիշների և պահանջների մշակում, որոնք պետք է ամրագրվեն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում
• երկրաբանական փորձաքննության ողջ գործընթացի բարեփոխում, ներառյալ կիրառվող չափանիշները, մեթոդաբանությունները և վերահսկման գործիքակազմերը»: