Ուռուտցիները խնդրում են լինել իրենց կողքին․ SOS Ուռուտ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրել է․ «Ուռուտցիները սույն թվականի մայիսի 14-ին ոչ են ասել իրենց գյուղում հանքի բացման հեռանկարներին թույլ չտալով իրականացնել իրենց գյուղում հանրային լսումներ, սակայն Ջին Հոլդինգ Լիմիթիդ ՍՊ ընկերությունը չի հրաժարվել իր մտադրություններից և սույն թվականի օգոստոսի 10-ին ժամը 12:00-ին, Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում նախատեսված է իրականացնել 2021-2024 թթ․ Երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների ու քննարկումների 1-ին փուլը։
Ուռուտցիները խնդրել են փոխանցել,
Արի Ուռուտ օգոստոսի 10-ին, կանգնելու ուռուտցիների առողջ միջավայրում ապրելու իրավունքի կողքին»։