Թարմ հետքերով ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Մայիսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արծվաբերդի անտառներից փայտանյութով բեռնված առանց համարանիշերի մի բեռնատար է գնում դեպի Ճամբարակ:

Անհետաձգելի միջոցառումներով «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին Ճամբարակ քաղաքի 48-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան։

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասում ծառեր է ապօրինի հատել։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նույն օրը, դարձյալ «Հորիզոնի աղբյուր» հանդամասում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգեցին Թթուջուր գյուղի 52-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան։

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ հանդամասից ապօրինի ծառեր է հատել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հիշյալ դեպքերով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում