Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի ցանցեր

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ հերթապահություն իրականացրել Սևանա լճի վրա։

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց:

Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում