Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է

Օրերս Կառավարության նիստին հավանության է արժանացել «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 749 – Լ որոշումը։ 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված չէ կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում իրականացվող գործողությունների համակարգված իրականացման մեխանիզմ:

Հայաստանի Հանրապետությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է, ուստի հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքներով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված սույն նախագծի ընդունումը ուղղորդվելու է հարմարվողականության ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բացահայտել, լուծել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:

Ծրագիրը կոչված է ծառայելու որպես ճանապարհային քարտեզ՝ ոլորտային քաղաքականությունների, տարածքային ու տեղական զարգացման և համապատասխան ֆինանսական պլանավորման գործընթացներում հարմարվողականության ազգային ծրագիրի ներառման և իրագործման համար, միաժամանակ հանդիսանալու է ելակետային փաստաթուղթ՝ տարբեր ոլորտներում հարմարվողականության պլանավորման գործողությունների միասնականացման և համակարգման համար:

Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ցանկը նախատեսում է մի շարք փաստաթղթերի մշակում, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Դրանք պետք է ծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում թարմացվեն հարմարվողականության ազգային ծրագրի երկրորդ փուլի ընթացքում:

Սույն նախագծի միջոցով կձևավորվի անհրաժեշտ մեխանիզմ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում հարմարվողականության ազգային ծրագրի ներառման համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում