Վարչապետը ԲԸՏՄ նոր ղեկավար է նշանակել

ՀՀ վարչապետի որոշմամբ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ Որոշմամբ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Մարտիրոսյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 13-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 381-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրթայանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Հովհաննես Մարտիրոսյանի կենսագրական տվյալները դեռևս հայտնի չեն։ 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում