«Լոռին էսօր հանքակերներին ասեց՝ Լա դենը»․ հանրային լսումները չկայացան (տեսանյութ)

«Լոռին էսօր հանքակերներին ասեց՝ Լա դենը (առանց ազիզի)»,– գրել է ՀԲՃ անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանրային քննարկումներին։ Այսօր Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքների բնակիչները միաձայն դեմ արտահայտվեցին Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն:

Centre for Community Mobilization and Support–ը մի քանի ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց տեղի ունեցող իրադարձությունները՝ գրելով․ «Հանրային լսումները Մարգահովիտում և Վահագնաձորում տապալվեցին։

Վահագնիում, Դեբեդում և Եղեգնուտում հանրային լսումների փորձեր չեն լինի։
Հանրային լսումների տապալման արձանագրությունները կազմվել և ստորագրվել են»։ 

Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքներում «Լուսաջուր Վենչերզ Ինվսետ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում էր «ՀՀ Լոռու մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ հանրային լսումներ իրականացնել։ 

Վարդուհի Անանյանը գրել է․ «Էսօրվա նախատեսված բոլոր վայրերում հանրային լսումները չկայացան։

Սա առաջին քայլն է, որով փորձում ենք կանխել բնապահպանական աղետը։ Ապրեն գիտակից ու առողջ մտածելակերպով բնակիչները,ովքեր հույսերը կապում են էկո միջավայրում ապրելու հետ։

Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ համայնքները ամուր են։
Գյուղապետերին կոչ եմ անում չվախենալ, կուտ չուտել, ճնշումների դեպքում բարձրաձայնել։

Հավատացեք, բոլորս զգում ենք ձեր իրական մոտեցումներն ու անհանգստությունը։

Քանի միասին են` ուժեղ ենք»։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում