Հանքարդյունաբերություն՝ Լոռու մարզի 5 համայնքներում․ լոռեցիները ԴԵՄ են

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն ահազանգում է Լոռու մարզում նախատեսվող մետաղական հանքավայրի շահագործման մասին, որի շուրջ հանրային քննարկումներն իրականացվել են խախտումներով։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ: Ընկերության անունը «ԼՈՒՍԱՋՈՒՐ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում և պատկանում է Չեխիայում գրանցված «ՄԻՆԵՐԱԼ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին տեղեկություն չկա:

Վաղը՝ ապրիլի 16-ին արդեն հանրային քննարկումներ են նշանակված, չնայած հանրությունը նույնիսկ պատշաճ չի իրազեկվել: Լոռեցիները պետք է ասեն իրենց խոսքն ու ցույց տան գործը։ Հանրային լսումները նշանակված են ապրիլի 16-ին ժամը 9։00-ին Մարգահովիտի գյուղապետարանում, ժամը 11։00-ին Վահագնաձորում, ժամը 12։30-ին Վահագնիում, ժամը 14։00-ին Դեբեդում, ժամը 15։30-ին Եղեգնուտում:

Ինչպես ցույց է տվել փորձը, եղած իրավական դաշտի պայմաններում ամենաարդյունավետ տարբերակը հանրային լսումների անցկացումը չթույլատրելն է»:

Հանքավայրի շահագործման մտադրությունը դժգոհություն է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների շրջանում, որոնք հայտնել են իրենց դիրքորոշումը։ Մարզի բնակիչ Վարդուհի Անանյանը գրել է․ «Էս քարտեզն իրենից ներկայացնում է մի նոր հանքի համար նախապատրաստվող հողի քարտեզ։

Ուրեմն, եթադրելով,որ էս խառը օրերին բոլորս զբաղված ենք ուշքի գալով, քովիդով, հետպատերզմյան խառնաշփոթով ու առաջիկա ընտրություններով «Լուսաջուր վենչերս ինվեստ» ՍՊԸ-ն որոշել է և քթներիս տակ՝ Լոռու մարզի Հանքաձորի հանքային դաշտի սահմաններում 2021-2024թթնախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու համար թույլտվություն է խնդրում։

Արդեն համայնքապետերին նամակ է գնացել ծրագրով և խնդրում են որպես հանրային ծանուցման ու քննարկման ազդակիր կազմակերպել հանրային քննարկումներ, միաժամանակ խնդրում են նախնական համաձայնություն։

Հանրային քննարկումներըը տեղի են ունենալու ապրիլի 16-ին։ Պարզվում է, որ «անհանգստանում» են բնակիչների մասին ու խնդրել են ես կովիդի օրերով մարդկանց շատ «Ձեն-ձեն» չանեն, գան, վարակվեն հիմա էլ, այսինքն մարդիկ սուս փուս մնան, չիմանան, հետո իմանան ամեն ինչ լավ է։

Մինչ այդ ավելի մանրամսն փաստաթղթեր կտեղադրեմ,հնարավորությունների սահմանում։

Նոր հանքի շահագործումը անթույլատրելի է մեր մարզում, այն էլ այն հատվածում, որտեղ համեմատաբար մաքուր է։ Վստահաբար հանքաջրերը թափվելու են Դեբեդ գետը, ու չորացնելու Վահագնաձորից սկսած դեպի Վրաստանի սահման տանող գետափնյա տարածքների բուսական աշխարհը։ Էլ չասեմ մյուս վտանգների մասին, կարծում եմ բոլորդ եք ծանոթ հանքերի բացասական ազդեցությանն ու նախընտրում եք ապրել առողջ, մեր ունեցած կյանքով,քան ապրել 1 տարի լավ, հետո մեռնել տարբեր հիվանդւթյուններից։

Ամսի 16 ին, ոչ ավել ոչ պակաս առավոտյան 9։00-ին սպասում ենք բոլորիդ հանրային քննարկմանը։

Կոչ եմ անում անպայման միանալ ու տարածել։ Հետո ուշ կլինի»։ 

Կրկին մարզի բնակիչ, «Rafting in Armenia» հիմնադիր Գևորգ Վարդանյանը ևս տեսակետ է հայտնել՝ գրելով․ «Լոռու մարզի ՝ Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ, Քարաբերդ համայնքներում,իմ թվարկածը կինոյից չէ, իրական է, այս համայնքներում ցանկանում են բացել պղնձի և ոսկու հանք, այո մարզի 75 տոկոսը վարի տալով կարող են գրանցել տնտեսական աճ, մարզի ամենախոշոր գետը թափելով թունաքիմիկատներ կարող են։

Բայց չենք թողնելու, ոչ մի հանք, Լոռին կանաչ մարզ է, Լոռին հանքարդյունաբերությամբ այլևս չի զբաղվելու, Թեղուտի հանքը վառ օրինակ ինչ վիճակում է, Լոռին մնալու է նենց ոնց որ կա։

Բոլորին հրավիրում ենք Լոռի Ապրիլի 16-ին բոյկոտելու ժամը 9։00-ին Մարգահովիտի գյուղապետարան, Վահագնաձորում ժամը 11։00-ին, Վահագնիում ժամը 12։30-ին, Դեբեդում ժամը 14։00-ին, Եղեգնուտում ժամը 15։30-ին այս հիմարաֆանտաստիկ ժանրի գաղափարը։

Խոստանում եմ կատվածահար կանենք մեր ամբողջ ռեսուրսով և չեն կարող տեղաշարվել մարզում ոչմի ֆանտազիայի ժանրի հանքագործ ու երկրաբան,ձեր միտքը և գաղափարը տեղափոխեք ուր ուզում եք։

Հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ ՇՄ նախարարությունը․ «Ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որտեղ նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

Համաձայն «Հանրային ծանուցման եվ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-ն Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման 3-րդ կետի՝

Հանրային ծանուցումը և քննարկումները, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ, 13-րդ հոդվածների և 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի, առաջին և երրորդ փուլերում, ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում են`

1) հիմնադրութային փաստաթղթի դեպքում` մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում` ազդակիր համայնքի ղեկավարը (այսուհետ՝ քննարկումների պատասխանատու):

Առաջին հանրային քննարկման արդյունքում դրական կարծիք ստանալուց հետո միայն ձեռնարկողը նախապատրաստում է նախնական գնահատման հայտ և ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարության միջոցով մուտք է անում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ»։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում