Բենզասղոցով ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր․․․ (տեսանյութ)
Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։
Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր, իսկ փայտանյութը վաճառել 25-ամյա ուղևորին, որը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, և պատրաստվում էր փայտանյութը տեղափոխել Փոքր Մանթաշ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: