Հայակական մուֆլոնը՝ հայոց լեռներում․ բացառիկ լուսանկարներ

Կենդանաբան Վասիլ Անանյանն իր էջում հրապարակել է հազվագյուտ հայկական մուֆլոնի լուսանկարներ, որոնց հեղինակը Ալեքսանդր Մալխասյանն է։ Լուսանկարները գեղեցիկ են և պրոֆեսիոնալ, ինչի շնորհիվ էլ արտահայտվում է կենդանատեսակի ամբողջ յուրահատկությունը։ Վասիլ Անանյանը մասնավորապես նշել է, որ համացանցում հայկական մուլֆլոնի լուսանկարներ գտնելը բավական բարդ է, ավելին՝ դրանք լուսանկարներ են արված կենդանաբանական այգիներում, բուծարաններում և ոչ վայրի բնության մեջ։ 

Վերջինս նշում է նաև, որ լուսանկարները հատուկ հրապարակել է նրանց համար, ովքեր հետաքրքրված են անմիջապես վայրի բնության մեջ հայկական մուֆլոնի կերպարով։ Այս կենդանատեսակին ՀՀ–ում հեշտ չէ հանդիպելը, առավել ևս՝ լուսանկարելը, սակայն իր գործի գիտակ Ալեքսանդր Մալխասյանին դա հաջողվել է։ 

Նշենք, որ հայկական մուֆլոնն /Ovis orientalis/ ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»` EN D: Ենթատեսակը տարածված է Նախիջևանում, Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում` մինչև Ուրմիա լիճը: Ընդհուպ մինչև XX դարի կեսերը արեալի կովկասյան և իրանական մասերը փոխկապակցված էին` շնորհիվ գ. Արաքսով կենդանիների միգրացիաների, որոնք սակայն հետագայում դրանք ընդհատվեցին սահմանային ինֆրակառուցվածքի ամրացման հետևանքով: Վտանգման հիմնական գործոններ են նվում՝ որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում