«Ջահել աղվես ա էգ ու ձագովա»․ վայրի բնությունից գողացված աղվեսը՝ վաճառքի առարկա (ֆոտո)

Առցանց վաճառքի կայքերում և սոցիալական հարթակներում շարունակում են հայտնվել հայտարարություններ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքի մասին։ Այս անգամ Ավետ Արշակյան անունով օգտատերը բեռնել է երկաթից շղթայով կապված աղվեսի լուսանկար՝ գրելով․ «uzum em vacharem vortev chem kara pahem eq axves gin@ naxnakan voroshel em 40hazar»։ 

Ընդգծենք, որ կենդանին ակնհայտորեն վայրի բնության միավոր է, իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»։

Նշված անձնավորությունը հայտարարություն է տարածել նաև առցանց վաճառքի կայքերից մեկում․ «Ջահել աղվես ա էգ ու ձագովա, շատ շտապ ա որտև ես չեմ կարա պահեմ»։ Հայտարարությունը բեռնված է այսօր՝ մարտի 4–ին, իսկ տեղադիրքը նշված է Աջափնյակ։ 

Հիշեցնենք նաև, որ վերջերս աղվեսի ապօրինի որսի դեպք է գրանցվել նաև Երևանի Վահագնի թաղամասի ետնամասում, որտեղ անհայտ անձանց կողմից տեղադրվում են ինքնաշեն թակարդներ և պարբերաբար հայտնվում են կենդանիներ, մասնավորապես՝ աղվեսներ։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում