Վայրի բնության լուսանկարիչը «չտեսնված» կադր է ֆիքսել (ֆոտո)

Օրերս վայրի բնության լուսանկարիչներից մեկը կիսվել է մի ուշագրավ լուսանկարով, որն ըստ նրա՝ «մինչ այժմ չհանդիպած» երևույթ է։ Բելգիացի Իվս Ադամսը 2019թ․-ի դեկտեմբերին Հարավային Ատլանտյան օվկիանոսի տարածքում գլխավորում էր երկամսյա լուսանկարչական ուղևորությունը, երբ խումբը կանգ է առել Հարավային Ջորջիայում՝ լուսանկարելու համար ավելի քան 120․000 թագավորական պինգվինների խմբին:

Այդ ընթացքում Ադամսը նկատել է անսովոր տեսարան, որը նախկինում չէր տեսել. Պպինգվին՝ վառ դեղին փետուրներով: Լուսանկարիչը Kennedy News-ի հետ զրույցում ասել է․ «Ես նախկինում երբեք չէի տեսել կամ լսել դեղին պինգվինի մասին։ Այդ լողափում 120․000 պինգվին կար, և այն այնտեղ միակ դեղինն էր»:

Լուսանկարիչներին հաջողությունը կրկնակի է ժպտացել, քանի որ այդ արտասովոր գունավորմամբ պինգվինը հանգրվանել է հենց այնտեղ, որտեղ լուսանկարիչներն են եղել և նրանց հաջողվել է որակյալ լուսանկարներ ստանալ։ 

Ըստ մասնագետների՝ թռչնի նման արտասովոր գունավորումը պայմանավորված է եղել լեյկիզմ կոչվող հանգամանքով, ինչը հանգեցնում է պիգմենտացիայի կորստի: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում