Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և հասարակական խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N256-Ա հրամանը։

Այսպիսով, Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու շուրջ 44 հայտերից ընտրվել են խորհրդի անդամակցությանը ներկայացված պահանջներին առավել համապատասխան հետևյալ կազմակերպությունները և անձինք՝

Ս.Պիպոյան «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, համահիմնադիր և փոխնախագահ, կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մ. Չաքրյան «Հանրային իրազեկման և մոնիթերինգի կենտրոն» ՀԿ, նախագահ

Վ. Բուռնազյան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, նախագահ

Ք. Սահակյան «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ նախագահ

Մ.Տաշչյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք, խմբագիր

Վ. Սալահյան «ԷկոԱղբ» բնապահպանական ՀԿ, ծրագրերի ղեկավար

Թ. Ենոքյան «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ, համահիմնադիր

Տ. Ազիզբեկյան «ԱրմԴրայվինք» Սուզորդների Ակումբ ՀԿ, նախագահ

Ա. Պետրոսյան ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին փորձագետ

Ն. Վարդանյան «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, նախագահ

Ա. Հովհաննիսյան Տուրիզմի զարգացման փորձագետ

Ս. Թամոյան ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, գյուղ-գիտությունների թեկնածու, դոցենտ էկոլոգ

Ա. Ծատուրյան «Ամերիաբանկ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման մասնագետ

Ա. Ափոշյան Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն ՀԿ, ծրագրերի ղեկավար

Մ. Ավետիսյան «Այ Էս Էս Սի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ, նախագահ

Ա. Մկրտչյան Վայրի բնության և մշակույթի արժեքների պահպանման հիմնադրամ (հայաստանյան մասնաճյուղ) ծրագրերի ղեկավար

Ա. Հովսեփյան «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիաան ՀԿ, նախագահ

Օ. Դուլգարյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, նախագահ

Գ. Ներսիսյան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, քաղաքային էկոլոգիա, քաղաքային կանաչապատում դասախոս, կենս-գիտությունների թեկնածու

Մ. Ոսկանյան Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Շրջակա միջավայրի վերաբերյալ և ժողովրդագրական տվյալների վերլուծաբան/փորձագետ

Ա. Համբարձումյան «Հասարակական ձայն» ՀԿ, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Տ.Ասատրյան Անհատ բնապահպան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանական հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց՝ խորհրդի ձևավորման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և ոլորտում առկա խնդիրների լուծմանն օժանդակելու պատրաստակամության համար։

Ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է հրավիրել խորհրդի առաջին նիստը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում