Ո՞րն է մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուր

Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրն ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Կենտրոնը հայտնում է նաև, որ Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ, 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով:

Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին և 0.4%-ը`այլ նյութերին: Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը և մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում