Որսորդները կրկին միմյանց վրա են կրակել

Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ նա 2020 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որս անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս նախկինում հիվանդանոց և ոստիկանություն չէր դիմել: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Ընդգծենք, որ ՀՀ տարածքում սիրողական որսաշրջանի մեկնարկը տրվել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է պնդել, որ արդեն վաղուց ժամանակն է վերանայելու որսորդական վկայականների տրամադրման ընթացակարգը, առհասարակ՝ որսի ոլորտն ամբողջությամբ նաև նման միջադեպերից խուսափելու նպատակով։ ՀՀ-ում որսի ոլորտը գտնվում է կատարյալ բարձիթողի և անվերահսկելի վիճակում, ինչը հնարավոր կլինի առավել արդյունավետ կառավարել որոշակի ժամանակահատվածով որսի արգելք սահմանելով։ 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում