Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում (տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանները Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում