Հաշվարկվել է ավելի քան 20 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.589.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5.485.930 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 20.589.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 4.092.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 1.393.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում․ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (764.400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.338.091 ՀՀ դրամ:
Այս թեմայով




