Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:

Նոյեմբերի 30-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ-Երևան ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Մարց գյուղի 30-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված 4 խմ փայտանյութով:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում