29 ապօրինի հատված ծառ՝ «Թումանյանի անտառտնտեսությունում»
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 29 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.782.000 ՀՀ դրամի չափով:
Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։
Ընդգծենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն վերջերս հայտնել է լայնածավալ ապօրինի ծառահատումների բացահայտման մասին։ Ըստ ԲԸՏՄ հայտնած տեղեկության՝ ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել ՀՀ տարբեր մարզերում։