«Ամեն օր կռիվ եմ անում, որ հղի կատվին քացով չտշեն, շանը չխփեն․․․»

Լրագրող Շուշանիկ Հակոբյանը գրառում է կատարել բնության և կենդանական աշխարհի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքի մասին։ Վերջինս գրում է․ «Մարդիկ, էնքան են չարացել, որ Աստծո լույսը մարել ա իրանց մեջ:

Մենակ մեր մուտքում ես ամեն Աստծո օր կռիվ եմ անում, որ հղի կատվին քացով չտշեն, շանը չխփեն ու տշեն, էդ խեղճերը գալիս են իրանց կերը ուտում ու մի քիչ ուզում քնել՝ տաքանալով:

Ոստիկանությունը ասում է իրեղեն ապացույց չկա՝ դաժան վերաբերմունքի....

Փոխարենը հարևանները ինձ են սպառնում դատի տալ, որ իբրև թե իմ պատճառով, որովհետև կերակրում եմ կենդանիներին, շնից ու կատվից երեխեք են վախենում, էն անդաստիարակները, որոնք իմ աչքի առաջ քնած շան փորին կանգնեցին միտումնավոր, պոչն են քաշում, խփում քարով, նկարել չհհասցրի...

Քանի մենք սենց սերունդ ենք մեծացնելու, քանի մենք բնությունը կեղտոտում ենք, իսկ կենդանիներին՝ սպանում, Աստծո բարեհաճությանը երբեք չենք արժանանա...»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում