Լայնածավալ ապօրինի ծառահատումներ՝ ՀՀ տարածքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրերս հայտնել է լայնածավալ ապօրինի ծառահատումների բացահայտման մասին։ Ըստ ԲԸՏՄ հայտնած տեղեկության՝ ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել ՀՀ տարբեր մարզերում։ 

Արագածոտնի մարզ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի, հացենի և տանձենի տեսակի 131 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 4267500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումը տեղի է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսության» մասնաճյուղի Երնջատափի 2-րդ պահաբաժնում:

Կոտայքի մարզ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի տեսակի 30 ծառի և հացենի տեսակի 11 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.654.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արզականի անտառպետության» թիվ 2-րդ պահաբաժնի 57-րդ քառակուսու 4-րդ անտառամասում: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժին։

Լոռու մարզ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 133 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 12.034.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Եղեգնուտի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 208 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 17.125.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումը տեղի է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 2-րդ պահաբաժնում։ Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացած գրության հիման վրա Ա.Հ․-ի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 27 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.347.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գյուլագարակի անտառպետության» թիվ 9-րդ պահաբաժնում։

Մինչ այժմ հրապարակված տեղեկատվության հիման վրա ակնհայտ է դառնում, որ ամենախոշոր ծավալով հատումները տեղի են ունեցել Լոռու մարզում՝ շուրջ 370 աօրինի հատված ծառ։ 

Թերևս նշված չէ ծառերի հատման մասին հստակ ժամանակահատված, սակայն ԱՀ-ում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ընթացքում մշտապես հնչել են ահազանգեր թե ԱՀ, թե ՀՀ տարածքներում իրականացվող ապօրինի անտառհատումների մասին։ Ինչպես հայտնի է՝ պատերազմական դրությամբ պայմանավորված Հայաստանի ԲՀՊՏ-ներում նկատվել է հսկողության ռեժիմի թուլացում, ինչի հետևանքով էլ, հավանաբար, նման լայնածավալ հատումներ են տեղի ունեցել։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում