Գնդեվազի անասնապահները կարմիրգրքյան թիթեռին նկարել են Ամուլսարի լանջերին (ֆոտո)

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը լուսանկարներ հրապարակել արված 2019թ․-ի հուլիս ամսին, որտեղ կարմիրգրքյան Ապոլո թիթեռն է՝ Ամուլսարի տարածքում։ Վերջինս լուսանկարներին կից գրել է․ «Բայց գիտեք ի՞նչն է զարմանալի, որ Գնդեվազի անասնապահները կարողանում են տեսնել ու նկարել այս թիթեռին Ամուլսարի լանջերին, իսկ այ Հայաստանի ակադեմիայի ու միջազգային գիտական կառույցների կենսաբաններն ու հանքահենների մյուս ներկայացուցիչներն այդպես էլ ոչ մի անգամ չեն «նկատել»՝ չնայած 2008-2018թթ բազմաթիվ ուսումնասիրություններ, արշավախմբեր են եղել ու հաշվետվություններ են գրվել կենդանական աշխարհի մասին»։

Նշենք, որ 2018թ․-ի ամռանը ԲԸՏՄ կողմից նշվածտարածքներում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է կարմիրգրքյան կենդանատեսակ՝ Ապոլո թիթեռ և բուսատեսակ՝ Ոզնաթուփ մեխակի։ 

Հայտնաբերված նոր էկոլոգիական գործոնների հիման վրա ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն առաջարկել է արդեն նախկին ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Այս դեպքերին հաջորդեցին տարբեր իրադարձություններ, սակայն այս երկու գործոններն այդպես էլ չճանաչվեցին նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքներ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում