Որսի ընթացքում որդու արձակած կրակոցից սպանվել է հայրը (տեսանյութ)

Սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։

Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։

36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։ Նախապատրաստվում են նյութեր։

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ-ում մեկնարկել է ՇՄ նախարարի հրամանով սահմանված որսաշրջանը։ Նման միջադեպերը կրում են պարբերական բնույթ․ որսի ընթացքում պատահաբար բաց թողնված գնդակը հաճախ է վնաս հասցնում որևէ այլ մարդու։ Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ուսումնասիրել և ներկայացնել է որսի ոլորտում առկա խնդիրները, որոնք ըստ էության պատճառ են հանդիսացել ստեղծված անվերահսկելի և չկանոնակագված իրավիճակի: Այս տարիների ընթացքում ՀՀ տարածքում սիրողական որս իրականացնող անձինք չեն ունեցել և չեն ստացել որսորդական վկայական վերոնշյալ ընթացակարգային խնդիրների պատճառով: Ավելի քան 10 տարի չի իրականացվել ոլորտի կանոնակարգմանն ուղղված ընթացակարգերի մշակում և հաստատում, ինչը թույլ է տալիս ակնհայտ տեսնել որսի ոլորտը բարձիթողի և անվերահսկելի վիճակում թողնելու հատուկ դիտավորություն և միտում:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում