Անմարդկային դաժանություն Արցախում․ կրակված շունն արնահոսում է փողոցում (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Համացանցում է հայտնվել Արցախում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման ևս մեկ դեպք։ Օգտատեր Ալբերտ Մարգարյանը բեռնել է տեսանյութ, որտեղ հավանաբար կրակված շուն է, որը արնահոսում է փողոցում թողնված։ 

Տեսանյութում մեծահասակ տղամարդը հրազենը ձեռքին կանգնած է մահացող շան կողքին և երկուսի միջև տեղի է ունենում վիճաբանություն։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ կենդանուն փրկել չի հաջողվել։ 

Ընդգծենք, որ ՀՀ-ում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ Արցախի Հանրապետությունում ոլորտը շարունակում է չկանոնակարգված մնալ, ինչի հետևանքով դաժան վերաբերմունքի և կենդանիների շահագործման դեպքերը բազմաթիվ են։ 

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը նախկինում ևս անդրադարձել է ԱՀ-ում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի առկա խնդրին։ Արցախում բնակվող հանդիսավարուհի Գայանե Հապետյանի կողմից պահվող ռեզուս կապիկը հանդիսանում է նրա կողմից իրականացվող շոուների մասնակից և պարբերաբար ենթարկվում է ծաղրական վերաբերմունքի։ 

Սպանված շան դեպքն առաջացրել է բազմաթիվ մտահոգ մարդկանց դժգոհությունը և բարձրացրել է զայրույթի հսկա ալիք։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում