Ապօրինի ծառահատումները շարունակվում են (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Քուչակ գյուղում ստուգեցին Դիլիջանի 35-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել «Դիլիջան» անտառտնտեսությունից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Ապարանի Դարյան փողոցում ստուգել և բաժին են բերել Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված 3 խմ փայտանյութով:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել օգոստոսի 23-ին՝ Վահագնի գյուղի հարակից անտառից: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում