Ձորավանք գյուղի բնակիչն ապօրինաբար 10 ծառ է հատել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացված գրության հիման վրա կատարել են Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի բնակիչ Ա. Ե.-ի կողմից ապօրինի հատված կաղնի, բոխի, լորենի, հացենի, թխկի տեսակի 10 ծառի վնասի հաշվարկ:

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 976.500 ՀՀ դրամ։
Ա. Ե.-ն ապօրինի ծառահատումները կատարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դպրաբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժին։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում