Լոռու մարզի բնակիչն ապօրինի կաղնի է հատել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Գ. Խ.-ն ապօրինի հատել է «Կաղնի» տեսակի 1 ծառ նաև ապօրինի մթերել՝ 3 մ³ թափուկ վառելափայտ։
Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 83.300 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին։